Վլադիմիր Պուտինը առաջադրվեց Խաղաղության Նոբելյան մրցանակի համար
Ռուսաստանցի գրող Սերգեյ Կոմկովը հայտարարել է, որ ինքը դիմել է, որպեսզի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրվի 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հիշեցնենք, որ 2009 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվեց ԱՄՆ-ի այդ ժամանակվա նախագահ Բարաք Օբամային։ Այդ ամենից հետո քննադատության մեծ ալիք բարձրացավ։
Օբամայի այդ մրցանակը օրեր առաջ քննադատել է նաև ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը։