«Տոտենհեմը» պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Միլան Շկրինյարի համար
Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է բանակցությունները «Ինտերի» հետ թիմի պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է իտալացի սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Լոնդոնցիները պատրաստ են Շկրինյարի դիմաց վճարել 50 միլիոն եվրո, սակայն իտալացիները պահանջում են 60 միլիոն եվրո։
Շկրինյարը անձամբ հետաքրքրրված է Լոնդոն տեղափոխությամբ։ Օրեր առաջ լոնդոնցիների ներկայացուցիչը Միլանում հանդիպել է ֆուտբոլիստի գործակալի հետ։