Պաշտոնական․ Լուիս Սուարեսը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»։ Այս մասին հայտարարել է կատալոնական ակումբի պաշտոնական կայքէջը։
Կատալոնական ակումբը Սուարեսի տրանսֆերի դիմաց կստանա 6 միլիոն եվրո։ Տարեկան Սուարեսը կվաստակի 2 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» Սուարեսն անցկացրել է 283 հանդիպում և դարձել 198 գոլի հեղինակ։