Ասում են՝ նայեք, երեխաներին գիշերը պահում են դրսում, սուտ ա, տենց բան չկա, նրանք տանն են գիշերում, իսկ ցերեկը՝ գալիս այստեղ. բողոքի ակցիա (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիներն այս գիշեր ևս անցկացրել են կառավարության դիմաց: Նրանք լրագրողների հետ զրույցում հարկ համարեցին շեշտել, որ երեխաներն իրենց հետ չեն գիշերում դրսում:
«Ասում են՝ նայեք, երեխաներին գիշերը պահում են այնտեղ, սուտ ա, ժողովորդ ջան, տենց բան չկա, երեխաները տանն են գիշերում, իսկ ցերեկը իրենց մայրիկների հետ գալիս են այստեղ: Բա որտե՞ղ թողնեն երեխաներին»,-ասաց մասնակիցներից մեկը:
Ինչ վերաբերվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նրանց հանդիպմանն ապա ակցիայի մասնակիցները նկատեցին, որ թեև գոհ են եղել այդ հանդիպման ժամանակ հմչեցված խոստումներից, բայց ապահովության համար կմանան կառավարության դիմաց այնքան, քանի դեռ հարցը չի լուծվել և իրենց մեկնելու համար սահմանը չի բացվել:
Մանրամասները՝ տեսանյութում.