Բելառուսում կարող են պատժել բողոքի ակցիաներին մասնակցող երեխաներին
Բելառուսի գլխավոր դատախազությունը նախատեսում է ուժեղացնել ծնողների պատասխանատվությունը, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին մասնակցել բողոքի ցույցերին:
Այս մասին հայտնում է Belta լրատվական գործակալությունը։ Երկրի մի շարք լրատվական կայքեր նշում են, որ ցույցերին ու հավաքներին մասնակցում են մեծ թվով անչափահասներ։ Ընդգծենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում մինչ օրս շարունակվում են ցույցերը։
Եվրոպական մի շարք երկրներ Լուկաշենկոյին չեն ճանաչում որպես Բելառուսի լեգիտիմ նախագահի։