Եթե կորոնավիրուսի թիվը աճի, ապա դա կապելու ենք դպրոցի հետ. հնարավոր է նոր որոշում կայացնենք. Թորոսյան (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նոր է վերադարձել արձակուրդից ու ներկա էր կառավարության նիստին, վստահեցնում է, որ կորոնավիրուսի սրացումները հնարավոր է կապված լինեն նաև դպրոցների բացվելու հետ:
Նա նկատում է, որ դեռ նոր են բացվել դպրոցները և ամբողջությամբ չի կարող վերագրել դրան, սակայն նշում է, որ մեկ շաբաթ հետո արդեն պատկերը պարզ կլինի:
«Եթե մեկ շաբաթ հետո կորոնավիրուսի թիվը աճի, ապա կապելու ենք դպրոցի հետ»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ հլավելելով, որ խոսքը միայն դպրոցի ներսում եղած շփման մասին չէ:
Նրա խոսքով, ուսումնական կետրոններն առհասարակ մարդկանց շարժի հիմնական գործոններն են, որը մինչ այս չի եղել, ու եթե աճի տենդենցը շարունակվի՝ կահատեն կարմիր գիծը. անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշումներ կկայացնեն: