Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»
Հասարակություն

Կիրառել տուգանք կամ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել. ի՞նչ պատժամիջոց կնախատեսի ՀՀ Կենտրոնական բանկը «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ի դեմ

Օբյեկտիվ պատճառներով մեր քաղաքացիները հաճախ են գործ ունենում վարկային կազմակերպությունների հետ, երբ օգտվում են գնումներ կատարելու ապառիկ եղանակից: Բայց փորձը ցույց է տվել, որ երբեմն այն խնդիրներ լուծելու փոխարեն հենց խնդիրներ է ստեղծում: Այսպիսի մի իրավիճակում խնդրի առջև է կանգնել փաստաբան Վահե Հովսեփյանը, ով 2020 թվականի փետրվար ամսին «Արփի Սոլար» ընկերությունից ապառիկ եղանակով գնել է արևային ջրատաքացուցիչ, իսկ գործարքի վարկավորումն իրականացրել է «ԳլոբալԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Մեզ հետ զրույցում Վահե Հովսեփյանն ասաց, որ «Արփի Սոլար» ընկերությունից գնած արևային ջրատաքացուցիչը վարկավորվել է «ԳլոբալԿրեդիտ»-ի կողմից 420 հազար դրամի չափով: Ինչպես նշեց քաղաքացին, պայմանագրի համաձայն`վարկը տրամադրվել է տարեկան 11 % տոկոսադրույքով, իսկ փաստացի տոկոսադրույքը կազմել է 11,57 %, ինչպես նաև նույն պայմանագրի համաձայն`«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության վերաֆինանսավորմամբ`Հովսեփյանն օգտվում է դրամաշնորհի հնարավորությունից, ըստ որի` մայր գումարից 63 հազար դրամը դեպք է մարվի դրամաշնորհի հաշվին:

Սակայն, Հովսեփյանի փոխանցմամբ, դեպքերի հետագա ընթացքը ցույց է տվել, որ դրամաշնորհի գումարը, որը պայմանագրի համաձայն պետք է մարվեր 2020 թվականի հունիսի 15-ին մինչ օրս չի մարվել, ու դա արտացոլվել է թե՛ ընկերության ուղարկած քաղվածքներում, թե՛ նաև իր բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS հաղորդագրություններում, ինչպես նաև մինչ օրս անհայտ է, թե դրամաշնորհի հաշվին մարման ենթական 63 հազար ՀՀ դրամից որքանն է մարվել, կամ ընդհանրապես որևէ մարում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Հետագայում Վ. Հովսեփյանը ևս մեկ ուշագրավ փաստ է արձանագրել. բազմիցս զանգահարելով «Գլոբալ Կրեդիտ»՝ պարզելու համար, թե արդյոք մարվել է դրամաշնորհը, թե ոչ, ամեն անգամ ստացել է «Դեռ չի մարվել» պատասխանը, և ամեն անգամ ընկերությունից հավաստիացրել են, որ այն կմարվի առաջիկա 2 շաբաթների ընթացքում, սակայն այդպես էլ մարումը չի կատարվել։ Իսկ սեպտեմբերի 11-ին «Գլոբալ Կրեդիտ» կազմակերպության կողմից նա ստացել է լատինատառ SMS հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝ «Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր վարկի դրամաշնորհի փոխարեն Ձեր վարկի տոկոսը 11%-ից կիջնի 8,5 %»: Այս կետի վերաբերյալ Հովսեփյանը նշեց, որ փաստացի «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ը չի կատարել դրամաշնորհը ֆինանսավորելու պարտականությունը, իսկ «Գլոբալ Կրեդիտ»-ը միակողմանիորեն փոխում կամ արդեն փոխել է պայմանագրի պայմանները։

Փաստացի, «Գլոբալ Կրեդիտ»-ը խախտել է թե՛ ՀՀ օրենսդրությունը, թե՛ կնքված պայմանագիրը: Բացի այս, քաղաքացին նշեց, որ ինքն իրավունք ուներ կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարել, բազմիցս ցանկացել է կատարել մայր գումարի վճարումներ, որի պարագայում նվազելու էր նաև իր կողմից վճարման ենթակա ամսական տոկոսադրույքը, սակայն այդ ընկերության աշխատակիցները հորդորել են մայր գումարից ավելի վճարումներ կատարել պայմանագրով սահմանված դրամաշնորհի գումարը մարելուց հետո միայն, ինչը ևս օրենքի խախտում է։

Վահե Հովսեփյանն արդեն իսկ այս խնդրով ՀՀ Կենտրոնական բանկ դիմում է ներկայացրել, որպեսզի ԿԲ-ն վարույթ հարուցի «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ, կիրառի պատժամիջոց, քանի որ ընկերության կողմից ուղարկված SMS-ները, էլեկտրոնային փոստով ուղարկված քաղվածքները փաստացի չեն պարունակել իրական տեղեկատվություն վճարված գումարի, առկա պարտավորությունների մարման մասին, իսկ այս հանգամանքը հիմք է տվել մտածելու, որ «Գլոբալ Կրեդիտը» հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ, որոնք կարող ենք բացահայտվել ԿԲ-ի կողմից իրականացվելիք ստուգման արդյունքում։

Հովսեփյանը Կենտրոնական բանկից խնդրել է «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ կիրառել«տուգանք», «վարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում»,«լիցենզիայի՝ ուժը կորցրած ճանաչում» պատժամիջոցներից մեկը, իսկ օրենսդրական խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել օրենսդրությունից բխող անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Վահե Հովսեփյանը նաև մեզ է փոխանցել փաստաթղթեր, հաղորդագրություններ, որոնք պարունակում են իր պնդումները հավաստող տվյալներ։