Մարիո Բալոտելլին կարող է տեղափոխվել «Ջենովա»
Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է հանդես գալ «Ջենովայում»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան իտալացու ծառայություններն առաջարկել է ակումբին։ Ակումբը նույնպես հետաքրքրված է Բալոտելլիով։ Նշվում է, որ համաձայնության դեպքում կարող է կնքվել պայմանագիր՝ 1+1 ձևաչափով։
Ավելի վաղ Մինո Ռայոլն նշել էր, որ Բալոտելլին կմնա Եվրոպայում։