Պաշտոնական․ Ալվարո Մորատան՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ
Թուրինի «Յուվենտուսի» պաշտոնական կայքը հայտնել է, որ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իրենց ակումբ։
Մորատայի վարձակալության համար թուրինյան թիմը կվճարի 9 միլիոն եվրո և կարող է վարձակալությունը երկարաձգել ևս մեկ տարով։ Մորատան տարեկան կստանա 7,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Ընդգծենք, որ Մորատային թիմ հրավիրեց անձամբ Անդրեա Պիռլոն։
Իտալացի սկսնակ մասնագետը թուրինյան թիմի կազմում ժամանակին հանդես եկել Մորատայի հետ։