Շվեյցարիայում 14 դեռահասներ կայծակի հարված են ստացել ֆուտբոլային խաղադաշտում
Շվեյցարիայում 14 դեռահասներ հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ վնասվածքներ են ստացել կայծակի հարվածից։ Նրանք այդ պահին եղել են ֆուտբոլային դաշտում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Կայծակի հարվածի հետևանքով երկու թիմերից միասին 14 ֆուտբոլիստ հոսպիտալացվել է։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է ուղղաթիռով։
Ոստիկանությունը պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները։