«Մասնակցեք հանրաքվեին և ասեք ձեր ոչը». Ստեփան Դեմիրճյան
Արդեն տևական ժամանակ է իշխող վարչախումբը երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է նոր սահմանադրության նախագիծը քարոզելով ու փորձում է համոզել՝ երկրի զարգացման հիմնական խոչընդոտը գործող Սահմանադրությունն է:
Այդ մասին «Ազատության» հրապարակում մեկնարկած ՀԱԿ և ՀԺԿ կուսակցությունների կողմից հրավիրված հանրահավաքին ասաց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:
«Ի՞նչ են ասում. նոր սահմանադրությունը հնարավորություն է տալիս անցնցում իշխանափոխություն իրականացնել, եթե չփոխվի սահմանադրությունը, կլինի նոր Մարտի 1-եր, եթե «ոչ» ենք ասում կմնա ամեն ինչ նույնը: Սա ինչ է, եթե ոչ էժանագին դեմագոգիա»,- ասաց Դեմիրճյանը:
Նա կոչ արեց մասնակցել հանրաքվեին ու «ոչ» ասել սահմանադրությանը:
Այս պահին երթ է ընթանում, որի ընթացքում «ոչ»-ի կողմնակիցները հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց և տապալել իշխանությունների նախաձեռնած հանրաքվեն, ոչ ասել Սերժ Սարգսյանին և գործող իշխանությանը: