«Այսօրվա պայքարը կեղծ հանրաքվեի դեմ չէ, այլ ազգային շահը վերադարձնելու համար». Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօր կարիք կա, որ բոլոր նախաձեռնություններն ու կուսակցությունները ի մի գան ու հենց այս տարի լուծեն հարցը: Այսօրվա պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, որքան ազգային շահը վերադարձնելու:
Այս մասին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եթե մենք մտանք հերթական ընտրությունների շրջան, եթե թույլ տվեցինք, որ շարունակեն իրենց այս հաղթարշավը, ոչ մեկը իրավունք պիտի չունենա ասել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց, հիմա կամ երբեք»,-հայտարարեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, չկա կուսակցական դրոշ, չկա անձնական շահ: Ժողովուրդը ուժեղ է, եթե միասին է, ու այդ դեպքում քսան տարվա մեջ առաջին անգամ կունենան ժողովրդի վստահությունը վայելող ու հաշվետու իշխանություն:
Րաֆֆի Հովհաննիսյանը հարցին, թե «պատրա՞ստ եք քաղաքացիական հեղափոխության», բազմությունը միաձայն գոչեց` այո…