Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Վազող տողեր

Բարոյապես մաշվածն ու սխալվելու շանսը անհամատեղելի են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ֆեյսբուքյան գրառումն է արել, որն ավելի շատ նման է վերլուծական նյութի, որը հանգիստ կարող է տպագրվել նրա ընտանեկան թերթում։

Փաշինյանը հայտարարում է, որ սխալվելուց որևէ մեկն ապահովագրված չէ, հանգիստ կարող է սխալվել, բայց այդ սխալներից հետո պետք է քաղել դասեր ու շարունակել գնալ առաջ։

«ՔՊ-ն պետք է շարունակի «հետեւողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին եւ նույնիսկ դրանից առաջ: Որովհետեւ դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետեւ մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձեւավորելու եւ Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եւ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետեւողական սխալների մեր ռազմավարությունը: Որովհետեւ որեւէ որոշում ճիշտ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակություն ունի այն ռակուրսը, որից դիտարկում ես այն»,-գրել է վարչապետը։

Անխոս, վարչապետի էջի վերջին մի քանի անբովանդակ և էժան գրառումներից հետո, որով փորձում էր նսեմացնել Ծառուկյանին, բայց նսեմացավ ինքը, նման գրառումը կարելի է քայլ առաջ համարել։

Սա գրառում է այն մասին, որ Փաշինյանն օր օրի ավելացող բողոքի ակցիաներին, կառավարության իր աշխատասենյակից, էլ անտաբեր չի կարողանում հետևել, և սկսել է գիտակցել իր ու իր թիմի արած սխալների հետևանքները, որը հանրության դժգոհության ալիքի տեսքով մոտենում է փաշինյանական նստավայրին ու սպառնում է օվկիանոսի ալիքի նման քշել տանել Փաշինյանին էլ, իր անկարողների թիմն էլ։

Բայց արդյոք պետությունը սոցիալական և տնտեսական ծայրահեղ իրավիճակի հասցրած մարդու կողմից միայն սեփական սխալի ընդունումը բավարա՞ր է, չէ որ այդ սխալը արժեցել է 1200 մարդու կյանք։

Չէ որ այդ սխալների ու իրավիճակին ճշգրիտ չարձագանքելու կարողությունը Հայաստանը դարձրել է ներդրողների համար անցանկալի մի երկիր, որտեղ հեղափոխականները կոռուպցիայի դեմ պաքարի անվան տակ մի կողմից շարունակում են վատնել հարկատուի վճարած հարկերը, և դա դասական կոռուպցիա է, մյուս կողմից՝ իրենց անհեռատես հայտարարություններով կիլոմետրերով հեռու են վանում ներդրողներին։

Չէ որ այդ սխալների հետանքով Հայաստանի պետական պարտքը երկու տարում ավելացել է այնքան, որքան ավելանում էր նախկինների պաշտոնավարման 5 տարիների ընթացքում, բայց ի տարբերություն նախկինների, երբ պետական պարտքը ավելանում էր, բայց այդ փողով Հայաստանում զարգանում էր տնտեսությունը, թավշյա հեղափոխականների համար արտաքին պարտքը հանդիսանում է պարգևավճար ստանալու, թոշակ նպաստ բաժանելու միջոց։

Իսկ նման ապաշնորհ կառավարում իրականացրած կառավարության ղեկավարն իրավունք ունի՞ խոսել սխավելու շանսի մասին, կամ ում են պետք նրա կարդացած դասախոսությունները բարոյականության մասին, եթե առաջինն ինքն է դրանք ոտակոխ անում։

Պետական կառավարման համակարգում օր օրի խորացող ճգնաժամը պատճառ է ոչ գիտակից պաշտոնյաների ամբողջ այդ համակարգում սփռելու, ինչի հետևանքով, այն գոյատևում է միայն նախկինների ժամանակ կադրային հարուստ փորձ ունեցող մասնագետների շնորհիվ։

Նման իրավիճակում երկիրը կանգնեցրած իշխանության ղեկավարի կողմից սխալվելու իրավունքի մասին խոսելը բավարա՞ր է, իհարկե՝ ոչ։

Փաշինյանը սպառել է սխալվելու իրավունք ունենալու մասին խոսելու բարոյական իրավունքը, Փաշինյանն ապացուցել է, որ իր պատկերացումները սկսում և ավարտվում են մանկական չկայացած երազանքով՝ Յաշիկով ու կուշտ փորով խորոված ուտելով,

Փաշինյանն ապացուցել է, որ սպառված է նաև իր բարձր լեգիտիմությունը, որով այս երկու տարվա ընթացքում կերակրել է պողոսներին և զոմբիներին։

Փաշինյանը սպառել է ինքն իրեն, դրա համար է, որ օր առաջ պետք է հեռանա։

NewsPress.am