Մեծամորում «գլխատել են» Սուրբ Ղազար եկեղեցու հարևանությամբ գտնվող Հիսուսի արձանը (լուսանկարներ)
Մեծամորում վանդալիզմ է դրսևորումները հասել են գագաթնակետին:
NEWSPRESS.am-ն ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում Սուրբ Ղազար եկեղեցու հարեւանությամբ Հիսուսի արձանը «գլխատել են»:
Թե ինչու հսկողություն չի սահմանվել ու ինչպես է տեղի ունեցել միջադեպը, իհարկե հույս ունենք դեռ կպարզվի, սակայն պարզից էլ պարզ է, որ եթե այսօր այս դեպքն անտեսվի ու մեղավորները չպատժվեն, ապա սա կարող է դառնալ սարսափելի նախադեպ:




