Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը բավարարել է «քրեական հեղինակությանը» և «օրենքով գողին» չկալանավորելու որոշումները

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող 2 անձանց չկալանավորելու դատական ակտերի դեմ դատախազության բողոքները: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

«ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել էր «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր:


2020թ. օգոստոսի 13-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել նույն օրը ձերբակալված քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ա. Մ.-ին, իսկ նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակից, քրեական հեղինակություն համարվող, «Տիզ» մականվամբ հայտնի Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննություն կատարող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, սակայն, քննության արդյունքում մերժել էր միջնորդությունները՝ իրենց մեղսագրվող արարքների կատարմանը նշված անձանց հնարավոր մասնակից լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ՝ այդպիսով նաև չանդրադառնալով միջնորդված խափանման միջոցի հիմքերին:

2020թ. օգոստոսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումները և կայացնել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական ակտեր:

Քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը, սեպտեմբերի 8-ի որոշմամբ մասնակի բավարարել է մեղադրյալ Ա.Մ.-ի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկելով նույն դատարան նոր քննության:

ՀՀ վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել ներկայացված բողոքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հիմնավորումները՝ մեղսագրվող արարքների կատարմանը նշված անձանց հնարավոր առնչություն ունենալու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված լինելու և Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն, չպատճառաբանված որոշում կայացրած լինելու վերաբերյալ:

Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ միջնորդության քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ փաստական տվյալները բավարար չափով բովանդակային գնահատման չի ենթարկել, առկա մյուս փաստական տվյալները գնահատման է ենթարկել առանձին-առանձին՝ չդիտարկելով դրանք համակցության մեջ, և հաշվի չի առել միջնորդությանը կից ներկայացված բոլոր փաստական տվյալները, ինչի արդյունքում հանգել է գործի նյութերից չբխող հետևությունների:

Իսկ խափանման միջոցի հարցի լուծման ակտ չկայացնելու փոխարեն գործը նոր քննության վերադարձնելու որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը պայմանավորել է նախաքննական մարմնի ներկայացրած՝ խափանման միջոց կալանավորման հիմքերին Առաջին ատյանի դատարանի կողմից անդրադառնալու անհրաժեշտությամբ:

ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավորների այլ կազմով, մասնակի բավարարել է նաև մյուս մեղադրյալի՝ Ա.Ս.-ի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով այն և ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության:

Վերոնշյալ անձանցից բացի, քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս երկու անձի»- նշված է դատախազության հաղորդագրության մեջ :

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: