Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Հասարակություն

Խաչատուր Սուքիասյանի աղջկան պատկանող սրճարանը սնանկացման եզրին է․ civilnet.am

Խաչատուր Սուքիասյանի աղջկան պատկանող սրճարանը սնանկացման եզրին է, նա դիմել է ՏՄՊՊՀ և դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի։ Այս մասին գրում է civilnet.am-ը։

Local’s by Baguette & Delices սրճարանը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՏՄՊՊՀ կողմից հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ կայքից։

Ըստ ընկերության՝ իրենք դիմել են քաղաքապետարանին Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարանի դիմացի հատվածը վարձակալելու համար, սակայն «հակաօրինական հիմնավորումներով իրենց հայտերը մերժվել են»։ Սրճարանը ՏՄՊՊՀ-ին հայտնել է, որ «նշված հատվածը բացառապես չի խանգարում հետիոտներին և կանաչապատ չէ»։

«Ընկերությանը պատասխանել են, որ հայտը մերժում են, քանի որ քաղաքապետարանը քննարկում է Մաշտոցի պողոտայի մայթերի և տարածքների վերակառուցման խնդիրը, միաժամանակ հայտնում, որ քաղաքապետարանը չի տրամադրում ոչ մի տարածք հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայություն կազմակերպելու համար»,- նշել է սրճարանի իրավաբանական անձ «Բագետ ընդ Դելիսես» ՍՊԸ-ն՝ ՏՄՊՊՀ ուղարկած իր դիմումում՝ ավելացնելով, որ ըստ իրենց ուսումնասիրության, Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով, երկու մայթերին գործում են տարատեսակ տաղավարներ և որ «Երևանի քաղաքապետարանը դրսևորում է անհավասար մրցակցության կանոններ, և ընկերությունը զրկվում է շահույթից ու արդեն իսկ կանգնած է սնանկացման եզրին»։

ՏՄՊՊՀ-ն քաղաքապետարանից պահանջել է ներկայացնել «Բագետ ընդ Դելիսես»-ի հետ ողջ թղթակցությունը, Երևանի կենտրոնում հողատարածքների օգտագործման թույլտվություն հայցած և մերժված սուբյեկտների մասին տեղեկատվությունը, տրամադրված հողատարածքների մասին տեղեկատվությունը։ Քաղաքապետարանը, սակայն չի ներկայացրել համապատասխան պայմանագրերը։ Սրա հիման վրա վարչական վարույթ է հարուցվել քաղաքապետարանի կողմից օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ։ Իսկ «Բագետ ընդ դելիսես»-ի դիմումի ժամկետի ընթացքը կասեցվել է՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով։

Ովքե՞ր են Local’s by Baguette and Delices-ի սեփականատերերը

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Բագետ ընդ Դելիսես»-ն ստեղծվել է 2019-ին ու ունի երեք սեփականատեր՝ յուրաքանչյուրը 33,3 տոկոս բաժնեմասով։ Նրանցից առաջինը Աստղիկ Սուքիասյանն է՝ գործարար Խաչատուր Սուքիասյանի դուստրը (նա ամուսնացած է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի որդու հետ)։ Մյուս 33,3 տոկոս բաժնեմասի սեփականատերը Բելլա Հովհաննիսյանն է՝ հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ի նախկին կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանի կինը։ Բարսեղյանը ներկայում «Յուքոմ»-ից հեռացած Հայկ և Ալեքսանդր Եսայանների հիմնած «Թիմ» ընկերությունում է՝ դարձյալ որպես կոմերցիոն տնօրեն։ Ընկերության մնացած Մնացած 33,3 տոկոսի բաժնետերը Ֆրանսիայի քաղաքացի Ստեֆան Գրոն է։

Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտնեց՝ իրենք դրական կարծիք են ներկայացրել սրճարանի հատվածում սեզոնային սեղանների վերաբերյալ, սակայն որոշում կայացնող հիմնական մարմինը քաղաքապետարանն է, և մերժումն այնտեղից է եղել. «Միգուցե նորմատիվների հետ կապված խնդիր կա, միգուցե շենքի հետ կապված խնդիրներ կա։ Շենքը, որի տակ գտնվում է սրճարանը, հուշարձանների ցանկում է։ Չեմ կարող ասել»,- նշեց թաղապետը։

Սրճարանի բաժնետերերից Բելլա Հովհաննիսյանի ամուսինը՝ Արամ Բարսեղյանը, ասաց՝ դիմել են ոչ միայն ՏՄՊՊՀ, այլև վարչական դատարան՝ համարելով, որ «արդար մրցակցություն չէ այն, որ շրջակայքի մյուս սրճարաններն ունեն բացօթյա գործունեություն կազմակերպելու հնարավորություն, իսկ իրենք չունեն»։

«Մայթը մեզ մոտ շատ ավելի լայն է ու այն հետիոտներին չի կարող խանգարել։ Մենք պատրաստ էինք մեր դիմացի տարածքը բարեկարգել ու քաղաքապետարանի պատասխանը, մերժումը ոչ թե որևէ հղում է օրենքի, այլ ուղղակի ասում են՝ նպատակահարմար չենք գտնում»,- նշեց Բարսեղյանը։ Նա վերահաստատում է՝ քաղաքապետարանի կողմից իրենց դիմումին չընդառաջելը հանգեցրել է նրան, որ սրճարանը սնանկացման եզրին է, քանի որ մի կողմից կորոնավիրուսի հետևանքները, մյուս կողմից ամառային սեզոնին փակ տարածքում նստելու ցանկության բացակայությունը իրենց կանգնեցրել են շահույթից զրկվելու խնդրի առաջ: