«Մուկն իր պոչով, անգամ, չէր կարող զարգացնել տնտեսությունը առանց Սարգսյանի». Զուրաբյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազատության հրապարակում իր ելույթում նշեց , որ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը խղճուկ և անհեթհեթ էր:
Ըստ նրա` անհեթհեթ հայտարություններից առաջինն այն է, որ Սերժ Սարգսյանը ասել է, թե այս սահմանադրությամբ տնտեսական խնդիրների պատասխանատու ժողովուրդը դիտարկում է նախագահին, այն ինչ ինքը դրա հետ կապ չունի. «Օձն իր պորտով, հավաքն իր թևով, մուկն իր պոչով, անգամ, չէր կարող տեղաշարժ անել Հայաստանի տնտեսության մեջ առանց Սերժ Սարգսյանի հավանության»,-հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը նաև նշեց, որ «Ոչ» -ի կողմնակիցները տարել են ջախջախիչ հաղթանակ, քանի որ հասարակությունը մերժում է իշխանություններին, հայհոյում, քշում: