ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հարվածներ հասցնելու մասին
Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից (տեսանյութ)
Ծառուկյանին տանես, թողնես անապատում, անապատը կծաղկեցնի, էդ մարդուն Աստծու կողմից տրված է այդպես․ Արարատցեմենտի աշխատակից (տեսանյութ)Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվելԻնչու են «Ուժեղ Հայաստանի» 105 թեկնածուներ դուրս եկել ցուցակից. կուսակցությունը պարզաբանել էԾառուկյանի «Մուլտի վելնես»-ում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ (տեսանյութ)Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ ՊողոսյանԿիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ)Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են նպաստել մաշկի քաղցկեղների, աչքի հիվանդություններիԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
Բյուրեղավանում քաղաքացին, ով ասում է՝ ինքը Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվելՆիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է
«Արարատցեմենտի» աշխատակիցները դժգոհ են․ գործարանը փակ է, աշխատանք չունեն (ուղիղ)
150 մլն դրամի փոխառություն, մեկ բնակարան, սակայն կնոջ՝ տասնյակ գույքեր. ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետոԱրթիկի քաղաքապետարանում կրկին կոռուպցիոն սկանդալ․ ինչո՞ւ են նույն պատմությունները կրկնվում. Mnews.am
Ինչ գործով է ձերբակալվել նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը
Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան. «Հրապարակ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»ՔՊ-ից սպառնացել են մարզիկներին՝ լռել. «Հրապարակ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Մեզ անհրաժեշտ է ներքին, հանրային համերաշխություն. Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից
ԱՄՆ-ն ռազմանավեր է կուտակում Արաբական ծովումՔննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել. «Հրապարակ»Ուկրաինայի հարվածներից հետո Ռուսաստանում այրվում են Տվերի և Ստավրոպոլի երկրամասի նավթաբազաներըՓոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել
Էս ժողովրդի վիճակը ո՞նց է լինելու. «Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցները կանգնել են խնդրի առաջ ու գործազրկության եզրին (տեսանյութ)
ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է. «Հրապարակ»ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին. «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռակոծել է Օդեսան. կան զոհեր և վիրավորներՓաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել. «Ժողովուրդ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների ավարտի մասին
Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել
Քոչարյանն ու թիմը դեմ են. «Հրապարակ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»
Իրավապահները կրկին ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում«Մարդասիրական ականազերծման» «ազգային» կենտրոնը իր մասնագիտական մեքենան է ստացել ԵՄ-իցՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀաճախակի փռշտոց, քթարտադրություն կամ խցանում առանց մրսածության... ալերգիան՝ 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»Ռուսաստանը դիզելային վառելիքի արտահանման վրա լիակատար արգելք է դրել․ Ալեքսանդր ՆովակԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանՊետդուման խuտացրել է Ռուսաստանում աշխատելու համար միգրանտներին ներկայացվող պահանջները
Հասարակություն

Սա ներդրումային «փուչիկներից» հերթականն էր, որը պայթեց. ԼՀԿ պատգամավորը՝ հայ-իրանական համատեղ գործարանի բացման մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյան անդրադարձել է հայ-իրականան արտադրության մեքենաշինական գործարանի բացմանը Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, ապա այդ իրադարձությունը չհիշելուն։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Մենք կարևորում ենք յուրաքանչյուր դրամ ներդրում և կարծում ենք, որ կառավարությունը պետք է առավելագույնս նպաստի դրանց ներգրավմանը և հետևողական լինի առաջացած խնդիրների լուծման գործում։ Այսպիսի ենթատեքստ ուներ հարցս ուղղված վարչապետին, որը հետագա քննարկումների առիթ դարձավ։ Նախ վարչապետը չհիշեց, որ անձամբ ներկա է գտնվել և ծանոթացել է իբրև թե հայ-իրանական արտադրության «Սայնա Արմենիա» մեքենային և քանի որ չհիշեց 2018թ. այդ իրադարձությունը, նաև չմեկնաբանեց, թե ինչո՞ւ այդ ներդրումը այդպես էլ չկայացավ։

Ամեն ինչ այդպես էլ կավարտվեր, եթե երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատամիջոցը՝ ՀԺ-ն չհրապարակեր մի տեսանյութ, որն իբրև թե ցուցադրում էր այդ ներդրումը, իսկ ներդրողը վիրավորական արտահայտություններով հակադարձում մեր մտահոգություններին։

Մի կողմ թողնենք անձնական բնույթի վիրավորանք պարունակող վերնագրով այդ հարցազրույցը և անդրադառնանք այդ «ներդրմանը»։

Խոսքը գնում է «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ի մասին, որի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2017թ. Հոկտեմբերին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. մայիսին, ավարտել՝ 2019 թ. մայիսին։ Ներդրումների ծավալը պետք է կազմեր 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300-400 մարդ: 2018թ. սեպտեմբերի 6-ին Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը որոշում ընդունեց, որով նախատեսվում էր հարկային արտոնություն տալ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ին: Նույն տարվա դեկտեմբերին նույն արտադրամաս է այցելում վարչապետ Փաշինյանը և ծանոթանում ոչ միայն գազաբալոնների արտադրությանը, այլև այսպես ներկայացվող հայ-իրանական արտադրության «Սայնա Արմենիա» մեքենայի հետ։ 2019թ. Մայիսին «հեղափոխական» արտադրամաս է այցելում նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որից հետո մարզպետարանի պաշտոնական կայքով ծանուցում, որ մինչև տարվա վերջ արտադրամասը շուրջ 80 աշխատակից կունենա։

Այժմ, ինչպես գիտեք 2020 թվականն է և կարծում եմ բոլորս կնախընտրեինք իշխանությունից լսել արդյունքների մասին՝ գոնե այդքան կարևոր աշխատատեղերի մասով։ Ցավոք վարչապետը չհիշեց այդ իրադարձությունը, իսկ իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցը շտապեց պատրաստել «հեղափոխական» արտադրամասի մասին ռեպորտաժ, որը պետք է փարատեր մեր մտահոգությունները։

Ստորև ներկայացնում եմ այդ կազմակերպության աշխատակիցների ընդհանուր թիվը (ներառյալ տնօրենը և արտադրությանը ուղիղ չներգրավված այլ հաստիքները)՝ որպեսզի պատկերացնեք, թե ո՞րն է մեր մտահոգությունների հիմքը.

2018թ. - 1 աշխատակից։ Հավանաբար նա հենց այն մարդն է, ով 2018թ.-ին դիմավորել է Փաշինյանին այդ արտադրամասում։

2019թ. - հունվարից մայիս՝ 1 աշխատակից, հունիսից օգոստոս՝ 4, սեպտեմբերից դեկտեմբեր՝ 8:

2020թ. - 7 աշխատակից

Ինչպես տեսնում եք՝ ոչ 2017-ին խոստացված 300-400, ոչ 2019-ին խոստացված 80 աշխատատեղերը չեն բացվել։ Փոխարենը բացվել են ընդդիմության հասցեին հնչող վիրավորանքով լի բերանները, որը բնականաբար դժվար է համարել ներդրում տնտեսության մեջ։ Սա ներդրումային «փուչիկներից» հերթականն էր , որը պայթեց կառավարության դիլետանտ մոտեցման արդյունքում։ Ստացվում է, որ իշխանության համար շատ ավելի բարդ էր մարդ ուղարկել՝ ուսումնասիրելու ներդրման արդյունքը, քան ուղարկելու ընտանեկան լրատվամիջոց, որը պետք է համոզեր հասարակությանը, որ ներդրումային փուչիկը դեռ չի պայթել»։