«Այս տարի առանց Սերժի». Ժիրայր Սեֆիլյան
«Երկու թևերի գործունեությունը գնում է դեպի նույն կետը, եւ այդ կետը սպասվող հեղափոխությունն է։ Երկու բանակներն էլ գնում են դեպի հեղափոխություն»,-«Ոչ»-ի ճակատի հանրահավաքին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը ` անդրառնալով ոչ – ի երկու ճակատների գործունեությանը:
Ժիրայր Սեֆիլյանը նաև հայտատարեց, որ երկու բանակներով կարող են հաջողության հասնել.«Այս տարի առանց Սերժի։ Մեր ժողովրդին նվիրելու ենք այս ռեժիմի հեռացումը»,-ընդգծեց նա:
Սեֆիլյանը նաև ՀԱԿ-ին եւ ՀԺԿ-ին առաջարկեց միանալ նստացույցին, որ իրենց շտաբը ևս բերեն Ազատության հրապարակ։