Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Քաղաքականություն

Ձեռքից ձեռք ընկած ու բազմակի օգտագործված «ալենսիմոնյան» գործիքը, հիմա էլ Փաշինյանն է «մաշում». Arm24.am

Այսօր առավոտյան լրահոսը մեկնարկեց վարչապետ Փաշինյանի հոխորտոցով, որը կրկնությունն էր նորագույն Հայաստանի պատմության թերևս ամենաձախողված Կրթության և գիտության (արդ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի) նախարարի մտքերի: 

Փաշինյանը, մասնավորապես գրել էր.

«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.

Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Աջակցել, միանշանակ աջակցել»:

Գրառումն ավելի քան թափանցիկ էր՝ խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին է: 

Վերջինս էլ, իհարկե, պատասխանեց.

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Առնվազն «ալենսիմոնյան» պետք է լինել՝ չհասկանալու համար, որ Ծառուկյանի գրառումն էլ հենց Փաշինյանին էր ուղղված: 

Ընթերցողին նախ բացատրենք, թե ինչ է «ալենսիմոնյանը»:

«Ալենսիմոնյանը» մի բազմակի օգտագործման գործիք է, որը ցանկացած իշխանական կարող է հանել մարտի յուրաքանչյուր իրավիճակում, երբ պետք է խայտառակվի ինքը: Այսինքն՝ «ալենսիմոնյանը» միշտ պատրաստ է սեփական դեմքով ստանձնել բոլոր-բոլորի ամոթն ու խայտառակությունը, դե, որովհետև, իրենը դեմք չէ, իրենը մաշած մի բան է: 

Այսօր էլ, օրինակ, երբ այդ մաշված երեսին հարցնում են, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրել մի մարդու հետ, ով, ըստ Փաշինյանի, խմբային բռնաբարության ու կողոպուտի հեղինակ է, նա կմկմում է.

«Եթե, եթե չեմ սխալվում, եթե չեմ սխալվում, հաստատ չեմ սխալվում...այդ տեղեկությունները, որ պարոն Ծառուկյանի հետ կապված, որ նա դատապարտված է եղել բռնաբարության համար եկեղեցու տարածքում, ինչպես նաև կողոպուտի, հայտնվել են շատ ավելի ուշ, քան ձեր նշած իրադարձությունները»:

Իսկ նշած իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հուշագրի ստորագրումն էր: 

Ստում է «ալենսիմոյան» տեսակն ու աչքը չի թարթում: Դեռևս 2013 թվականին նույն Նիկոլ Փաշինյանի ընտանիքին  պատկանող «Հայկական ժամանակն» է Գագիկ Նիկոլայի Ծառուկյանին վերաբերող հոդվածը վերնագրել «Բռնաբարողից` գրող»:

2013-ից 5 տարի անց՝ 2018-ին, երբ Փաշինյանը հուշագիր էր ստորագրում Ծառուկյանի հետ, նրան այլևս բռնաբարող չէ՞ր համարում: Կարծում ենք՝ համարում էր, վստահ ենք՝ հոգու խորքում համարում էր, բայց սպասում, թե երբ ԲՀԿ-ականները կամ կուսակցության առաջնորդը մի թթու խոսք կասեն իր կառավարության հասցեին, կհիշի, կհիշեցնի: Շան ու կատվի հայտնի պատմության շան պես: 

Ինչ վերաբերում է Ծառուկյանի ակնարկին՝ հոգեկան խնդիրների վերաբերյալ, այստեղ էլ «ալենսիմոնյան» գործիքը նորից նետվում է յուր շեֆի պաշտպանությանն ու թեման տանում լրիվ ուրիշ տեղ, թե Ծառուկյանը Գևորգ Պետրոսյանի մասին է գրել: Վստահ ենք՝ իր ասածին անգամ ինքը չի հավատում: Բայց դա անում է նույն ինքնավստահությամբ, որով և ստում է ու չի ամաչում: 

«Ալենսիմոնյանի» ասածը հավանական է այնքանով, որքանով, ասենք, այն, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը «ալենսիմոնյանի» մասին էր: Բայց այս գործիքին չենք մեղադրում:

Շեֆին հոգեկան առողջության հետազոտություն անցնելու մասին խորհուրդ տալը կարող էր խաչ քաշել այն բարձունքի վրա, որին հասել է յուղոտ օճառների, սրա-նրա խարանը իր ճակատին դաջելու ու էլի հար և նման գործողություններով:

Եվ վերջում՝ իբրև հետգրություն արդեն քաղաքական գործիչ Ալեն Սիմոնյանին հիշեցնենք իր մի հարցազրույցի մասին, որը նա տվել է ոչ այնքան հեռավոր 2012 թվականին, համենայն դեպս, ոչ այնքան հեռու, ինչքան 1979-ինն էր, երբ Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ էր...

ARM24.am