Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Միջազգային

Ռուսաստանը Սիրիայում 3 խնդիր է լուծում

Ահաբեկչության դեմ պատերազմով Ռուսաստանը ցանկանում է փրկել սեփական տնտեսությունը և ամրապնդել ռուբլու դիրքերը: Վերջին շրջանում արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով բավականին արժեզրկվեց ռուսական ռուբլին: Ամենամեծ հարվածն արևմուտքը հասցրեց նավթի գներին, որից էլ հիմնականում կախված էր ռուբլու արժեքը:

Վերջին օրերին ռուսական բանակը Սիրիայում իրականացված գործողությունների ընթացքում հաստատեց այն փաստը, որ Թուրքիան ապօրինի կերպով նավթ է գնում ԻՊ-ից: Իսկ որտե՞ղ և ո՞ւմ է վաճառում այն: Ուսումնասիրելով և վերլուծելով տեղեկությունները` պարզ է դառնում, որ Միջերկրական ծովի հյուսիս արևելյան հատվածում` Թուրքիայի Դորթյոլ և Իսկանդերուն նավահանգիստներում, Սիրիայից ապօրինի ճանապարհով ներկրված նավթը վաճառվում է: Հատկանշական է, որ հենց այդ հատվածում է գտնվում նաև Ջեյհան քաղաքը, որտեղ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով հասնում է նաև ադրբեջանական նավթը: Այստեղից Ադրբեջանական նավթը նավթատարներով տեղափոխվում է հիմնականում դեպի արևմուտք: Փաստորեն, Միջերկրական ծովի այս հատվածում արդեն գնորդները կան և , ամենայն հավանականությամբ, հենց նրանք են հանդիսանում սիրիական նավթի ապօրինի գնորդները:Այդ է պատճառներից մեկը, որ ԱՄՆ-ը չի ցանկանում հավատալ ռուսական հետախուզության ապացույցներին և պնդում է, որ Թուրքիան կապ չունի ահաբեկիչների և նրանց արտահանած նավթի հետ: Սակայն պարզ է դառնում, որ արևմուտքն, էժան նավթ ձեռք բերելու հետ մեկտեղ, նավթ արտահանող երկրներում առաջացնում է լճացում, որն էլ ազդում է նավթի գնանկման վրա: Հենց նավթի գնանկումն է, որ մեծ ազդեցություն է ունենում Ռուսաստանի տնտեսության և ռուսական արժույթի վրա:

Վերջին շրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացումը Սիրիայում հետապնդում է երեք նպատակ: Առաջինը` կանխարգելել ապօրինի և էժան նավթի արտահանումը միջազգային շուկա, դրանով ամրապնդելով իր տնտեսության և արժույթի դիրքերը, երկրորդ`ամրապնդել իր ռազմական ներկայությունը Առաջավոր Ասիայում և երրորդ` վերականգնել միջազգային հեղինակությունը:

Հստակորեն կարելի է նշել, որ ռուս-թուրքական լարվածությունն անմիջականորեն ուղղված է Ռուսաստանի և տնտեսական, և քաղաքական, և ռազմական շահերի դեմ: Ուստի կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի պահպանելու իր կայունությունն ու հեղինակությունը, ընդհուպ մինչև Թուրքիայի հետ հարաբերությունների խզում: Այս ամենից հստակ երևում է, որ վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում արևմուտքը չի փոխել իր քաղաքականությունը, և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ժամանակ օգտագործում է Թուրքիային որպես գործիք և փորձում թուլացնել Ռուսաստանի դիրքերը: