ԱԺ-ն մերժեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ ԼՀԿ-ի հարցապնդումը (տեսանյութ)
ԱԺ-ում քվեարկության է դրված «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ հարցապնդումը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նիստում քննարկվել էր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այն պահին, երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ ենք գնում, մեկ րոպե ավել չեմ զբաղեցնի այս պաշտոնը»,-Կառավարության պատասխանը ներկայացնելիս ասել էր ԿԳՄՍ նախարարը։