Իշխանությունների «ավանտյուրայի վախճանին» երեք օր մնաց. Ա.Մանուկյան
Ազատության հրապարակում մեկնարկել է «Ոչ»-ի ճակատի հանրահավաքը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանը երեկվա հարցազրույցով , վերահաստատեց այն կարծիքը, թե հանրաքվեն անցկացվում է միայն վերարտադրվելու համար:
«Ինքը ոչ մի կոնկրետություն չներկայացրեց երկրի ապագայի և հետագա իր անելիքների մասին»,-շեշտեց Արամ Մանուկյանը:
Ըստ նրա` երեք օր է մնացել գործող իշխանությունների «ավանտյուրայի վախճանին»:Արամ Մանուկյանն ընդգծեց, որ ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ եկել են այն համոզման, որ որևէ մեկը չէր հավատում, թե իշխանությունները կարող են ընդհանարապես բարեփոխում կատարել: