Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Քաղաքականություն

ՍԴ դատավորների ընտրությամբ Փաշինյանն ապացուցեց, որ «Մարտի 1»-ի թեման իր համար բացառապես իշխանություն պահելու և զանգվածների վրա էմոցիա ծախելու միջոց է․ Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի դատավորների երեկվա ընտրությանը, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի աշխատանքից ազատմանը, ինչպես նաև այլ հարցերի։ Հոդվածը կարդացեք ստորև։

Երեկ մի քանի իրադարձություններ հեղափոխության «սև թուղթը» հասցրին հասարակության տարբեր շերտերի։ Դրանք առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություններ էին, բայց նրանցից ամեն մեկը վկայում է նեխած, այլասերված բարքերի մասին, որոնք սրընթաց հաստատվում են Հայաստանում։

Իրադարձություն առաջին.

Առավոտյան ժամը 09:00-ից ԿԳՄՍ նախարարության ուղեցույցը, որը հանրության մեջ առավել տարածված է դդմագիր անվանումով, կորցրեց իր ուժը։ Բոլոր դպրոցների մոտ հսկայական կուտակումներ՝ առանց որևէ սոցիալական հեռավորության, հազարավոր երեխաների առանց դիմակ անկեղծ գրկախառնություններ և այլն։ Ուղիղ մեկ րոպե էր պետք տեսնելու, որ ԿԳՄՍ-ն իր համար սուտ էր հորինել և փորձում է սուտը փաթաթել բոլորիս վրա։ ԿԳՄՍ ապրում է ստի մեջ, ԿԳՄՍ-ի շեֆը ինչպես շատ այլ հարցերում, այստեղ նույնպես բան չի հասկանում, ու մենք ապրում ենք սովետական ստի մեջ՝ ամեն վայրկյան պետությունը խաբում է իր քաղաքացուն, քաղաքացին՝ պետությանը։ Թվում էր, թե հեղափոխությունը նրա համար էր, որ դադարենք իրար խաբել, բայց լիդերները կարծես, թե այլ կարծիքի են։

Իրադարձություն երկրորդ.

Օրվա կեսին կայացավ ՍԴ դատավորների ընտրությունը։ Չեռնենկոյի համախտանիշով վարակված «Իմ քայլը» իր միատարր քվեարկությամբ փաստեց, որ առողջացման մեկ ճանապարհ գոյություն ունի՝ պատրաստել 80 և մի փոքր ավել տեղանոց «Սանիթեք»–ի մեքենա և այդ խմբակցությանը ուղարկել... հեռու։ Ուղղակի ապշել կարելի է արժանապատվության զեղչից, որը առկա է այդ խմբակցությունում։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։ Պարզ է, որ թեկնածուները /արդեն՝ դատավորները/ ընտրվել են անձամբ Փաշինյանի կողմից, և նա երեկ ցույց տվեց, որ ամիսներ շարունակ որպես անվերջանալի լայվ արտասանված արժեքները իր համար ձևական խոսքերն են. նա իրականում ոչ մի արժեքի կրող չէ, և «Մարտի 1»-ի թեման իր համար բացառապես իշխանություն պահելու և զանգվածների վրա էմոցիա ծախելու միջոց է։ Հակառակ պարագայում ՍԴ դատավորների նման ընտրություն երբեք չէր արվի։ Ամենայն հավանականությամբ երեկ Փաշինյանը կորցրեց իր ամենամեծ ընտրազանգվածը՝ 2018-ից ի վեր ։

Իրադարձություն երրորդ

Օրվա լրահոսին պարզ դարձավ, որ աշխատանքից ազատվելու է դիմում է ներկայացրել մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։ Նա իր հրապարակած խոսքում, որպես պատճառ նշել է Առողջապահության նախարարության որոշումը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը դադարեցնելը։ Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ առնչվել են այս կենտրոնի հետ, կփաստեն, որ Ս. Դանիելյանի նշանակումը եղել է 2018-ից ի վեր լավագույն որոշումներից մեկը։ Նշանակումը մարդու, ով իր գալով կառավարման լրիվ այլ որակ ներդրեց։ Իսկ հիմա ստացվում է, որ Արսեն Թորոսյանը միայն իրեն հասկանալի պատճառներով միական որոշում է կայացնում լուծել պայմանագիրը։ Ինչո՞ւ. իր ասածները չի՞ կատարել, ատկատը չի՞ տվել, չի՞ ճկվել տակը, գործից հասկանո՞ւմ է և սխալներից՝ նույնպես։ Կբերվի՞ 65 տարեկան դառնալու փաստարկը։ Մի չար կատակով այս երկրում որոշումներ կայացնելու կնիքը տրվել է մի խումբ ողբերգական պատահականությունների, ովքեր իրենց կենսական աբիժնիկությունը բարդում են կայացած, լուրջ մարդկանց գլխին։ Սա ամենևին մասնավոր դեպք չէ. սա ուղիղ հրահանգ է համակարգին, որ լավ մասնագետը, լավ կառավարիչը, լավ մարդը այսօր Հայաստանում առ ոչինչ է։

Իրադարձություն չորրորդ

Օրվա ընթացքում հայտնվեցին նախօրեին Գյումրիի կենտրոնում քաղաքացիների և ոստիկանության ընդհարման կադրերը։ Տեսարանը ծանր էր՝ կին, երեխա, լաց, բռնություն։ Փաշինյանը ոստիկանությունից Գեստապո է սարքում ու նետում սեփական ժողովրդի վրա։ Սրանից արյան հոտ է գալիս։ Ամեն օր նման միջադեպեր են տեղի ունենում։ Սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ռադիոտան անարգել խուլիգանությունից հետո հեղափոխության լիդերը հիմա իրեն փորձարկում է նոր դերում՝ օկուպանտի։ Հիմա քաղաքացիներից, ոստիկանության տարբեր օղակների սպայակազմից պահանջվում է բացառիկ զսպվածություն՝ թշնամանքի խորացումը թույլ չտալու համար։ Քաղաքական հրաման տվողի մոտիվացիան պարզ չէ, և հենց այդ պատճառով է կարևոր քաղաքացու և ոստիկանի անհատական զուսպ որակը՝ չկորցնել մարդկային դեմքը։ Հեղափոխության սև թուղթը գուժում է, որ Փաշինյանը հրաժարվել է «ոստիկանը մերն» է կարգախոսից։

Այլևս միայն Իմն է։