«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա». հրմշտոց՝ անվտանգության աշխատակցի և Գորգիսյանի միջև (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ ներս մտցնել ԱԺ նիստերի դահլիճ:
Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Վերջինս անվտանգության ծառայողներին ասաց, որ պատգամավորներին այդ պաստառով դահլիճ չթողնեն: Անվտագության աշխատողը հրեց Գորգիսյանին, երբ նա փորձում էր պաստառով ներս մտնել:
«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել ինչ է գրված, որ ըստ դրա այդմ որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»,-ասաց Գորգիսյանը:
Խնդիրը կարգավորվեց միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջամտությունից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում.