Ֆրանսիայի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի սենատն ընդունել է պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26-ը կողմ են քվեարկել նախագծին, 12-ը` դեմ:
Քննարկմանը մասնակցած պատգամավորները նաև ելույթ են ունեցել և բանավոր խոսքով ևս մեկ անգամ հասատատել իրենց վերաբերմունքը Հայոց ցեղասպանությունը ժխտման վերաբերյալ՝ նշելով, որ պարտադիր պետք է պատիժ սահմանվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ:
«Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, որն ունի ժողովրդավարության պահպանման հարցում»,-քննարկման սկզբում հույս էր հայտնել պատգամավոր Բուայեն:
Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել: