Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Վազող տողեր

Ամնեզիայով տառապողը

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեռևս մի քանի ամիս առաջ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էին ներկայացրել կոնորավիրուսի դեմ պայքարի ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։ Հանձնաժողովի ստեղծմանը բավարարում էին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները, և այդ հանձնաժողովը ստեղծվել էր իրավունքի ուժով։

Այսօր խորհրդարանում քննարկվում էր հանձնաժողովի անդամների կազմը հասատատելու մասին նախագիծը։ Այս հարցը շատ ծանր էին տանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք, այսպես, թե այնպես, հանձնաժողովում լինելու են մեծամասնություն։

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, որն այդ պաշտոնում այդպես էլ այս երկու տարիների ընթացքում աչքի զարնեց միայն ու միայն էկրանից պատգամավորների անուննեը կարդալով, նախագիծը ներկայացնող Էդմոն Մարուքյանին հարց ուղղեց՝ իսկ քննիչ հանձնսաժողովը ուսումնասիրելո՞ւ է արդյոք ընդդիմադիրների արած իրար հակադրվող ելույթները կորոնավիրուսի տարածման ժամանակ սահմանները բացել-չբացելու, արտակարգ դրություն հայտարարելու կամ չհայտարարելու մասին։

Ազգային ժողովի փոխնախագահին թվում է, որ կորոնավիրուսի խայտառակ ցուցանիշ ունենալու մեղավորներն ընդդիմադիրների հայտարարություններն են, և ոչ թե իր թիմի տգիտությունը։

Մի կողմ թողնենք այն, որ մարդ նվազագույնը պետք է տառապի հիշողության կորստով, որ մոռանա «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, թթի օղիով կախտահանենք, թեյ խմենք՝ կանցնի, դիմակ կրելը չի օգնում» և այսպիսի բազմաթիվ թևավոր դարձած արտահայտություններ։

Մի կողմ թողնենք այն, որ Լենա Նազարյանի մտքից թռել է, թե ինչպես էին իրենք «Այո»-ի քարոզարշավ անում այն դեպքում, երբ ինչպես Նորքի ինֆեկցիոն հիվանանոցի արդեն նախկին տնօրեն Դավիդյանցը բացահայտեց՝ կորոնավիրուոսով վարակակիր Հայաստանում եղել է մարտ ամսից շատ առաջ։

Խնդիրը Նազարյան Լենայի մոտ նկատվող ամնեզիան չէ, այլ այն, որ իշխանությունը իր չարածի համար անընդհատ մեղավորներ է փնտրում՝ նախ փնթի անվանում մեր քաղաքացիներին, հետո անգիտակից, որ չեն գիտակցում վարակի վտանգը, իսկ հիմա մեղավոր են արդեն ընդդիմադիրները, որոնք ամեն օր ահազանգում էին իրավիճակի լրջությունը չպատկերացնող իշխանության տապալումները։

Ամեն գնով սեփական պարտությունն ուրիշին վրա բարդելը դառնում է այս իշխանության մոտ խրոնիկ և այս ախտը այնքան խորն է արմատներ գցել, որ հասել է անգամ քաղաքականությունից բան չհասկացող Լենա Նազարյանին։

Տիկնոջը պետք է խորհուրդ տանք ձեռքին գրված թղթի վրայից հարցերը կարդալուց առաջ, գոնե մեկ վայրկյան ստոպ տալ, նայել հայելու մեջ ու ամաչել, պարզապես ամաչել։

NewsPress.am