Մենք հաճույքի համար չենք ուզում գնալ Ռուսաստան. ՌԴ մեկնել ցանկացողները դարձյալ ակցիա են անում (տեսանյութ)
Ռուսաստան գնալ ցանկացողները վստահեցնում են, որ իրենց համար Ռուսաստան մեկնելը հաճույք չէ և իրենք ստիպված են լքում երկիրը:
Նարնք ԱԺ դիմաց դարձյալ բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում իշխանություններին բանակցել ՌԴ հետ՝ ճանապարհ բացելու համար: Ընդ որում կարևոր չէ՝ օդային, թե ցամաքային ճանապարհով, կարևորը, որ հասնեն Ռուսաստան:
«Մտածում ենք՝ մեր ղեկավարությունը գուցե կմոտենան մեզ մարդկային ձևով, բանակցություններ կանի, կհասնենք մեր ընտանիքներին: Մարդիկ ամեն մեկը մի խնդիր ունի, որ ուզում է գնալ: Այնպես չէ, որ հաճույքի համար ենք ուզում գնալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Քաղաքացիները նաև դժգոհ են անորոշությունից: Խնդրի ծուրջ որևէ հստակություն չկա և չգիտեն, թե որքան կտևի այս ամենը:
Ամեն դեպքում նրանք վճառական են տրամադրված: Անգամ պատրաստ են հրաժարվել քաղաքացիությունից, միայն թե մեկնեն Հայաստանից: