Ձեզ հետ կքննարկենք լեռներմագլցող «սկալալազ» Թորոսյանի հայտարարությունները. միգուցե նրան արիության մեդալ հանձնեն․ Զոհրաբյանը հեգնեց (տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համոզվել է՝ իշխանությունը կորոնավիրուսային տապալումների մեջ ընդդիմությանն է մեղավոր տեսնում։
Նա նկատեց, որ պանդեմիայի դեմ պայքարի արդյուքնները քննարկվող հանձնաժողովում ցանկություն չունեն ընդգրկցելու, քանի որ «Իմ քայլը» լինելու է մեծամասնություն և արդյունքում կարող է պարզվել, որ ամեն ինչ հրաշալի է:
«Եվ մենք ձեզ հետ միասին Արսեն Թորոսյանին, պարետին և մյուս պատասխանատուներին կհանձնենք արիության մեդալ՝ քովիդի դեմ պայքարը իմ սուբյեկտիվ կարծիքով տապալելու համար, ուստի, քանի որ ես ունեմ ձեր կարծիքով սուբյեկտիվ դիրքորոշում, ես այդ հանձնաժոովում չեմ լինի»,-ասաց նա:
Նշելով իշխանության բացթողումները՝ քովեդի դեմ պայքարի գործընթացում, Նաիրա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ այդ բացթողումները հաշվի չեն առնվելու։
«Միգուցե հանձնաժողովում քննարկման արդյունքում պարզվի, որ համակարգը փայլուն աշխատել է և օրինակ առողջապահության նախարարին քննիչ հանձնաժողովը վերջում ներկայացնի արիության մեդալի, եթե շատ ձգենք, միգուցե նաև՝ Ազգային հերոսի»:
Մանրամասները՝ տեսանյութում։