ԱԺ-ն ընտրեց ՍԴ դատավորներին (տեսանյութ)
Կայացավ ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունը։ԱԺ ամբիոնից Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արդյունքները:
Նա տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր:
ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ մեկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3: