Դոնալդ Թրամփը նշել է, որ Բարաք Օբաման Նոբելյան մրցանակ ստացել է «ոչնչի համար»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է պետության նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Նոբելյան մրցանակ ստանալու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նրա կարծիքով, քաղաքական գործիչը մրցանակն ստացել է անարժանորեն և «ոչնչի համար»: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ իր նախորդը Նոբելյան մրցանակ ստացավ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Թրամփը ընդգծել է, որ վերջերս ինքը երկու անգամ առաջադրվել էր այս մրցանակի համար:
Նախագահը երկրի լրատվամիջոցներին մեղադրել է այդ մասին հանրությանը չտեղեկացնելու մեջ։