Մահացել է հայտնի բռնցքամարտիկ Եվգենի Գորստկովը
Մահացել է ԽՍՀՄ հավաքականից Եվրոպայի բռնցքամարտի նախկին կրկնակի չեմպիոն, նախկին բռնցքամարտիկ Եվգենի Գորստկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գորստկովը 70 տարեկան էր։
Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել մարզիկի հարազատներին՝ նրան որակելով որպես 1970-ականների բռնցքամարտի ամենավառ դեմքերից մեկը։
Մահվան պատճառները չեն բարձրաձայնվում։
Նշենք, որ Գորստկովը այն երեք խորհրդային մարզիկներից է, ով ցուցադրական մարտ է ունեցել Մուհամմեդ Ալիի հետ։ Նրա ակտիվում կա 228 մարտ։