Սևանա լճի մակարդակը նախատեսվածից դանդաղ է բարձրանում
Այս պահին Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.23 մետր, որը 10 սմ ավելին է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Այս մասին newspress.am-ին տեղեկացրեցին ՏԿԱԻՆ Հիդրոմետծառայությունից:
Նշենք, որ մինչև 2030 թվականը լճի մակարդակը պետք է բարձրացվի մինչև 1903,5 մետր, ինչն անհրաժեշտ նվազագույն բարձրությունն է Սևանա լճի ճահճացումը կանխելու համար: Նշվում է նաև, որ այս բարձրությունը հաստատվել է, քանի որ դրանից բարձր արդեն Արփա-Սևան թունելն է և այլևս հնարավոր չի լինելու լճի մակարդակը բարձրացնել և ջուրը կլցվի թունել:
Մինչև 2030թ-ը Սևանա լճի մակարդակը պետք է հասնի 1903.5 նիշին, սակայն տարեկան անգամ 10 սմ-ով բարձրանալու դեպքում նախատեսված նիշին լիճը կհասնի 2060թ-ին: