Պյոտոր Պորոշենկոյին մեղադրում են ազգային դավաճանության մեջ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 15 նոր գործ է բացել երկրի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի դեմ: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Իգոր Գոլովանը:
Նա հայտնել է, որ իր պաշտպանյալին մեղադրում են ազգային դավաճանության, երկրի տարածքային միասնականությունը խաթարելու փորձի, ահաբեկչություններ ֆինանսավորելու, պետական իշխանությանը բռնի ուժով տիրանալու և այլնի մեջ:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն Պորոշենկոյի շուրջ բացահայտված նոր գործրից: