Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Հասարակություն

COVID-19 վարակի 2 դրական դեպք արձանագրվել է կալանավորված անձանց շրջանում. Դիտորդ խումբ

2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց շրջանում արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք: Ընդ որում, 2 դեպքում էլ վարակակիրները եղել են կալանավորված անձինք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

Հաղորդագրությունում նաև ասվում է. «Առաջին COVID-19 վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հունիսի 6-ին մեկուսացվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:

Հունիսի 23-ին նա ՊՇՌ մեթոդով ենթարկվել է կրկնակի թեստավորման, որի արդյունքը եղել է բացասական: Ազատազրկված անձը համապատասխան բժշկական օգնությունը ստանալուց հետո, ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ, բավարար առողջական վիճակով հունիսի 26-ին դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից:

Երկրորդ վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հուլիսի 21-ին եղել է «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: Այնտեղ կատարված փորձաքննության ավարտից հետո նա օգոստոսի 2-ին ենթարկվել է COVID-19 նմուշառման, որի դրական պատասխանը ստացվել է օգոստոսի 4-ին:

Ազատազրկված անձը ՓԲԸ-ից դուրս գրվելուց հետո մեկուսացվել է ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:

Օգոստոսի 8-ին եւ 18-ին կատարված ռապիդ թեստավորումներով ազատազրկված անձի թեստի պատասխանները եղել են բացասական: Ներկայումս նրա առողջական վիճակը, ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանմամբ, գնահատվում է միջին ծանրության: Նա ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ է:

Այսպիսով, ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ թեստավորվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող 157 անձ, որից 26-ը՝ կալանավորված անձ, իսկ 130-ը՝ դատապարտյալ: COVID-19 վարակի 2 դրական դեպք արձանագրվել է կալանավորված անձանց շրջանում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի աշխատակիցների շրջանում իրականացվել է 347 թեստավորում: COVID-19 վարակ հայտնաբերվել է 71 աշխատակցի մոտ: 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ առողջացածների թիվը կազմել է 63 անձ, իսկ բուժում ստանում է 8 անձ: