Օլիվիե Ժիրուն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
«Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։ Թուրինցիները ֆրանսիացու հետ անձնական պայմանագրի շուրջ համաձայնության են եկել։
Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ 4,5 միլիոն եվրո գումարով։ Անգլիական ակումբը Ժիրուի տրանսֆերի դիմաց ցանկանում է 5 միլիոն եվրո գումար։
Նշվում է, որ թուրինյան ակումբը չի շտապի ու կսպասի մինչև տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը։