ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Ռուսաստանին կոչ է արել «ամբողջական և թափանցիկ» հետաքննություն անցկացնել Նավալնիի հետ տեղի ունեցածի շուրջ
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ներայացուցիչներ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գերմանիան և Էստոնիան Ռուսաստանին կոչ են արել «ամբողջական և թափանցիկ» հետաքննություն անցկացնել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածի շուրջ: Այս մասին հայտնում է RT-ն:
«Ռուսաստանը պետք է անհապաղ անցկացնի քիմիական զենքի կիրառման այս դեպքի շուրջ ամբողջական և թափանցիկ հետաքննություն: Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ պահվածքը նորմայի վերածվի»,- ասել է Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Ալլենը:
Ավելի վաղ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները երեքշաբթի ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին:
«Քիմիական զենքի ցանկացած կիրառում… անընդունելի է և հակասում է նման զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերին: Մենք՝ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարներս, ՌԴ-ին կոչ ենք անում հրատապ կարգով ապահովել լիակատար թափանցիկություն այս սարսափեցնող… թունավորման հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,- նշվում է համատեղ հայտարարությունում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը: