Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում
Տնտեսություն

Հարկային տեռոր․ հայաստանյան տուրիստական ընկերության տնօրենը ստիպված է եղել ընկերությունը տեղափոխել Վրաստան

Ֆեյսբուքյան օգտատեր Բորիս Սահակյանը գրել է, որ Հայաստանում գործող տուրիստական ընկերությունը հայկային տեռորի պատճառով ստիպված տեղափոխվել է Վրաստան։

«Մոտ չորս ամիս առաջ , իսկ ավելի կոնկրետ մայիսի 11-ին մեր կաթվածահար եղած երկրում , իմ կաթվածահար եղած ներգնա տուրիստական ընկերություն են այցելում հարկային օպերներ։ Ինչպես և բոլոր այլ ներգնա տուրիստականները ( մենք աշխատում ենք միայն արտասահմանցիների հետ ) մայիսին մենք արդեն 5 ամիս մինուսով էինք աշխատում Կորոնավիրուսի պատճառով և հիմնադիրների ներդրումներով էինք ընկերությունը պահում։ Գալով Գրասենյակ և այն փակ տեսնելով տարածքի տիրոջից հետաքննիչները ճշտում են տնօրենի համարը և ուսումնասիրություն են սկսում մեր գործունեության մասին։

Հրավիրում են Տնօրենին օպերների մոտ։ Զրույցի ժամանակ ասում են, թե սովորական ուսումնասիրություն է ուզում են տեսնեն ոնց ա ոլորտը աշխատում։ Բացատրում ենք, որ հիմա շատ ծանր ժամանակ ա ու կամայական բիզնեսի կարան փակեն նման ուսումնասիրություններով։ Իհարկե ասում են օրենքով մենք կարող ենք ստուգել ու ստուգում ենք։

Քննարկումներից հետո վարձում ենք հարկային աուդիտորի, որ հասկանանք ինչ ռիսկեր ունենք, ու վարձում ենք ֆինանսիստ, որ գործը վարի, մեր կողմից շփվի օպերների հետ։ Աուդիտից հետո հասկանում ենք, որ հիմնական ռիսկերը կարող են լինել հաշվապահական մանր բացթողումներից, ինչը շատ փոքր ռիսկ ա։ Սկսում ենք շփվել օպերների հետ ու տրամադրել իրենց կողմից պահանջված փաստաթղթերը։ Որպեսզի պատկերացնեք ինչքան բան են ուզում ասեմ միայն, որ 2018-19 բոլոր պայմանագրերը, դրսի հաշիվները, տուրիստների վճարումները բանկային քաղվածքները։ Դրանք բոլորը ուղարկում ենք իրենց էլեկտրոնային հասցեին։ Կանչում են հանդիպման և սկսում հերթով անցնել։ Իրենց բաժնի պետը ասում է, որ այդպիսի օրենք կա , եթե պետությունը արտոնություն է տալիս ներգնա տուրիստականին և ազատում է ոլորտը ԱԱՀ-ից տուրիստականը պարտավոր է ապացուցել, որ իր տուրիստները արտասահմանից են։ Ասում ա, անկապ օրենք ա բոլոր տուրիստականները բողոքում են , ինչի չեք հավաքվում դիմում Վարչապետին, որ փոխեն օրենքը։ Ասում ա, բայց քանի-որ ես օրենքի մարդ եմ ես Ձեզանից կարող եմ պահանջել Ձեր բոլոր տուրիստների անձնագրերը։ Բացատրում ենք, որ բոլոր տուրիստները կամ քարտով են վճարել կամ փոխանցումով ու կարող եք բոլորի անունները տեսնեք ու համոզվեք, որ ոչ մի հայկական անուն չկա։

Բացի դա ասում ենք կարող ենք տուրիստների ավիատոմսերը ուղարկենք։ Ասում ա դա ինձ բավարար չէ։ Այդ տեղից հասկանում ենք, որ ոչ-թե նպատակ ունեն պարզել պետությանը խաբել ենք թե չէ այլ ուզում են կամ փակել ֆիրման կամ նենց տուգանել, որ երկար ուշքի չգանք։ Սկսում եմ մտածել, որ իրենցից մեկը նմանատիպ ընկերություն ունի և փորձում է հասկանալ ֆիրմայի գործելու մեխանիզմը , ձեռքի հետ էլ ֆիրման փակի։ Այդ պահից ասում ենք, որ կտրամադրենք փաստաթուղթ միայն գրավոր հարցման դեպքում։ Միառժամանակ հետո գրավոր հարցում են անում ուզելով բոլոր տուրիստների անձնագրերը 2018-19 թվին եկած։ Կիսափակ ընկերությունում ահռելի աշխատանք ենք անում, բոլորը պատրաստում ենք ուղարկում։ Զանգում են էլի փաստաթղթեր են ուզում։ Ասում ենք գրավոր ուզեք, սկսում են ասել հենա մի հատ գրավոր ուզել ենք հերիք ա սենց տվեք։ Ասում ենք չէ ու որ կասկածում ենք, որ գործ եք սարգում: Ասում են կարող ա գիտեք գործ սարգող ենք ու տենց հեսա հալներդ կտեսնեք տոնայնությամբ ասում են եղավ գրավոր կուզենք:

10 օր հետո զանգ ենք ստանում ՊԵԿ-ից, որ քրեական օրենսգրքի 205.1 կետի առաջին մասով գործ են նախապատրաստում մեր դեմ, ինչը ենթադրում ա դիտողաբար հարկերից խուսափել առանձնապես մեծ չափով: Ես ուզում եմ կամայական մեկդ Ձեզ դնեք տնօրենի տեղը և պատկերացնեք ապրումները, երբ Ձեզ մեղադրում են հանցանքի մեջ, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում: Քննարկում ենք հիմնադիրներով, խորհրդակցում ենք իրավաբանի հետ ու որոշում ենք զանգել հետաքննիչին մանրամասներ իմանալ, որ պատրաստված գնանք:

Հետաքննիչը ասում է, որ շահութահարկի մեջ ծախսեր ենք ներառել, որոնք իրականում չենք արել: Գովազդ ու վրացական գործընկերոջը փոխանցում: Հասկանում ենք, որ 2.5 ամիս ստուգելուց հետո բան չեն գտել ու գործը ուղարկել են ՊԵԿ-ի ուրիշ բաժին, որ ոչմիբանի համար քրեական գործ հարուցեն: Մյուս օրը բոլոր փաստաթղթերով գնացինք հետաքննիչի հետ հանդիպելու: Հետաքննիչը բավականին բանիմաց և ադեկվատ տղա էր ու երբ ներկայացրինք Գովազդային ծախսերի և վրացի գործընկերոջը կատարած փոխանցման բոլոր քաղվածքները ասեց ամեն ինչ պարզ ա: Խոսքի մեջ հասկացանք, որ ինքն էլ է զարմացած թե ինչի են այս գործը իրան ուղարկել: Մեկ շաբաթ հետո ծանուցում ստացանք, որ գործ չի հարուցվել և գործը փակվել է: Կից կարող եք տեսնել բոլոր մեզ ուղարկած փաստաթղթերը:

2.5 ամիս 2018-2019 թ-ի ինտենսիվ ստուգումներից հետո մեր ընկերությունը չի համարվում ստուգված (Հարկային տեսանկյունից) և հարկային տեսչությանը կարող է հանգիստ նույն բաները ստուգի քանի-որ մեր վրա ոչ-թե ստուգում էին բացել այլ ուսումնասիրություն: Այսինքն կարան ևս 2.5 ամիս ստուգեն հետո մի հատ էլ ու տենց շարունակ:

Լուծում: Հիմնադիրներով որոշեցինք ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխենք Վրաստան: Մեր ընկերության վաճառքների մեջ Հայաստանը կազմում էր մի փոքր մաս : Մնացածը Կովկասի մյուս երկրներն են ու կենտրոնական Ասիայի 5 երկիրը: Պարզ լեզվով ասած մենք արտասահմանցիների վրա Ուզբեկստան էինք ծախում գումարը բերում Հայաստան եկամուտը գլխից վերցնում ու մնացածը ուղարկում ուզբեկ մատակարարներին: Հիմա այդ ամենը կանենք Վրաստանի միջոցով ինչի շնորհիվ կխնայենք մոտ 70000 եվրո, քանի որ Վրաստանում ավելի էժան հարկային դաշտ է: Մյուս տարի Հայաստան չի մտնի մոտ 4 000 000$ : Հայաստանում ունեմ նաև նմանատիպ (բացառապես դրսից փող բերող ) ևս 2 ընկերություն, որոնք որոշել ենք գրանցել օֆշորային գոտում»,– գրել է նա և ավելացրել․ «ես համոզված եմ, որ հարկային օպերները ունեցել են անձնական հետաքրքրություն իմ ընկերությանը վնաս տալու: Եթե մեր երկրում այս հարկային տեռորի համակարգը չփոխվի բոլոր բիզնեսները կգտնեն նմանատիպ լուծումներ:

Վերջաբան։ Լոքդաունից ընդամենը 13 օր հետո, 2.5 ամիս ընկերությանը քրքրել, վերջում ոչ միբանի համար գործ փորձել հարուցել, ընկերության համար ստեղծել հավելյալ 2 500 000 դրամի հաշվապահական և իրավաբանական ծախսեր ու վերջում գործը փակել դրա հետ մեկ տեղ ընկերությունդ ստուգված չի համարվում հարկայինի կողմից»։