Նիկոլ Փաշինյան, դուխով գլխարկ դնելով դուխով չեք դառնում, դուխով գլխարկը հանեք, դուխով գործ արեք․ նստացույց (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության հերթական նիստի օրը դարձյալ կառավարության դիմաց հավաքվել էին քաղաքացիներ՝ իրենց խնդիրներով։ Նրանցից մի մասը դժգոհում էր մաքսային տուրքերի ավելացումից, մի մասը պահանջում էր բացել ՌԴ սահմանը, որպեսզի կարողանան մեկնել երկրից իրնեց գործերին, մի մասն էլ բողոքում էր ԿԳՄՍՆ որոշումների դեմ, իսկ մի մասն էլ եկել էին պահանջելու դադարեցնել բանկային թալանը։
Կառավարության նիստից հետո, երբ այլևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հույսը սկսեց մարել, բողոքող քաղաքացիների մի մեծ խումբ, որոշեց ակցիան շարունակել նստացույցով։ Նրանք կոչով դիմեցին Նիկոլ Փաշինյանին։
«Նիկոլ Փաշինյան, դուխով գլխարկ դնելով դուխով չեք դառնում, դուխով գլխարկը հանեք, դուխով գործ արեք»,-բարձրախոսով ասաց նարնցից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութ․