Էհ, որ տոմս են վաճառում օգուտը ո՞րն է՝ թռիչք չկա. ՌԴ մեկնել ցանկացողները կրկին բողոքի ակցիան են անում (տեսանյութ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր կարանտինի պատճառով չեն կարոցանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
Նրանք դեռ օգոստոսի վերջերին ցանկացել են մեկնել, բայց պարզել են, որ չվերթներ չեն թույլատրվում:
«Տոմսեր վաճառում են, բայց չվեթներ չկան, էհ տենց ո՞ւմ ա պետք, որ տոմսեր վաճառվում են»,-լրագրողի դիտարկմանն արձագանքեց քաղաքացիներից մեկը: Վերջինս նկատեց, որ ինքնաթիռի տոմսեր կան վաճառքի:
Ինչ վերաբերվում է ավտոբուսներով մեկնմանը, ապա քաղաքացիներից շատերը դրա մասին առաջին անգամ էին լսում: Երևի այն պատճառով, որ ավտոբուսները մաքսատներում ու ՌԴ սահմանին արդեն որոշ խնդիրներ են ունենում:
Ամեն դեպքում, նրանք պահանջում են, որ կառավարությունը բանակցի ՌԴ իշխանությունների հետ ու վերջապես մարդիկ հասնեն իրենց ընտանիքներին ու աշխատանքի անցնեն:
Մանրամասները՝ տեսանյութում: