Արսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Մամուլ

«Փաստ». Գերագույն դատարանի ստեղծմամբ ինչ նպատակ են հետապնդում իշխանությունները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում դատարանների գործունեության հետ կապված դժգոհություններ միշտ էլ եղել են, սակայն մի հարց է, որ արդարադատության համակարգը կատարելագործված չէ, բայց մեկ այլ հարց է, երբ դատական համակարգը դառնում է իշխանությունների կամակատարը։ Դատական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ է նախ վերլուծել առկա փորձը և դատարանների ինստիտուտների գործունեության արդյունավետության մակարդակը, ապա դրա հիման վրա ներդնել նոր և առավել արդյունավետ համակարգ։


Եվ այս հարցում հատուկ կարևորություն է ներկայացնում դատական իշխանության անկախության և ինքնուրույնության հարցը, երբ այն հնարավորություն կունենա հակակշռել և զսպել օրենսդիր և գործադիր իշխանություններին։ Մոտ երկու տարի շարունակ ՀՀ իշխանությունները հանրային քննարկումների օրակարգում թեժ են պահում արդարադատության համակարգի բարեփոխման կամ, այսպես կոչված, վեթինգի թեման։ Բայց այս բարեփոխումների անվան տակ տեսնում ենք, թե ինչպես է դատական համակարգը ճնշումների ենթարկվում քաղաքական իշխանության կողմից։ Քաղաքական ուժերի և փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ, բարեփոխումների անվան տակ իշխանությունները ցանկանում են ունենալ մի դատական համակարգ, որը լիովին կախված կլինի իրենցից։

Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները նպատակ ունեն արդարադատության համակարգում նախատեսվող բարեփոխումները ծառայեցնել իրենց քաղաքական նպատակներին և այն օգտագործել որպես գործիք իրենց իշխանությունը պահելու ու դատական իշխանության միջոցով ընդդիմությանը ճնշելու համար։ Իշխանությունների այսպիսի քաղաքականությունը բացահայտորեն դրսևորվում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներում, երբ ՍԴ-ի ինքնուրույն և անկախ գործելակերպը հարուցեց իշխանությունների դժգոհությունը։ Դրա համար էլ նրանք փորձեցին ելքեր գտնել ՍԴ դատավորներին փոխելու և իրենց մարդկանցով փոխարինելու ուղղությամբ։


Եվ ԱԺ-ում ընդունվեց այն սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պետք է դադարեցվեին ՍԴ երեք դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ազատվեր ՍԴ նախագահի պաշտոնից։ Տարբեր փորձագետներ հարցականի տակ են դնում այս որոշման սահմանադրականության և իրավաչափության հարցը, ինչն էլ ՍԴ-ում ճգնաժամի առաջացման նախապայման է դարձել։ Ընդ որում, ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը շարունակում է խորանալ, քանի որ իշխանություններին տևական ժամանակ չի հաջողվում «հեռացած» ՍԴ դատավորների փոխարեն նոր դատավորներ ընտրել։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու 3 ՍԴ դատավորները իրենց իրավունքների վերականգնման հարցով դիմել են ՄԻԵԴ։

Եվ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան՝ մեծ է հավանականությունը, որ նշված գործով ոչ միայն կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, այլև կսահմանվի ՀՀ պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում։ Եվ քանի որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է ջուրը գցել կախյալ ՍԴ ունենալու իշխանությունների երազանքները, նրանք խնդրի հանգուցալուծման այլընտրանքային տարբերակ են շրջանառության մեջ դնում։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ վերջերս սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանները միավորելու հարցը, և հանձնաժողովականների քվեարկությամբ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

Իրավունքի մասնագետներից շատերը կարծում են, որ Գերագույն դատարան ստեղծելու համար անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չկան, այն դատական համակարգի կատարելագործման հարց չի լուծում, քանի որ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը լիովին կայացած կառույցներ են և իրականացնում են իրենց գործառույթները։ Այլ խնդիր է, որ դրանով իշխանությունները փորձում են լուծել ՍԴ-ի հարցերը, երբ ՄԻԵԴ-ը պահանջի վերականգնել աշխատանքից ազատված ՍԴ դատավորների իրավունքները, իշխանությունները հնարավորություն են ունենում մատնանշել, թե այլևս նման կառույց գոյություն չունի։

Մյուս կողմից էլ իշխանությունները կունենան իրենցից կախված և մեծ լիազորություններով օժտված մի դատական ատյան՝ Գերագույն դատարանի տեսքով, որի միջոցով վերահսկելի կդարձնեն ողջ դատական համակարգը»: