«Հայաստանը պետք է անհապաղ ակտիվանա արևելյան ճակատում». Լևոն Շիրինյան (տեսանյութ)
«Հայաստանը պետք է անհապաղ ակտիվանա արևելյան ճակատում»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա` ռուս-թուրքական հարաբերությունների առումով ճգնաժամը շարունակվելու է և Թուրքիան ոչինչ էլ չի կարողանալու անել ՌԴ-ի դեմ, բոլոր փորձերը ձախողվելու են, ուստի Հայաստանը այս իրավիճակում չպետք է նստի և սպասի, որ հին ասացվածքը կրկնեն. «հին բանաձևում է, չէ՞, աշխարհում որտեղ երկրաշարժ լինի անպայման վանեցու տուն պիտի փլվի, եթե այս տրմաբանությամբ շարժվենք այդպես էլ կլինի»:
Լևոն Շիրինյանի կարծիքով` Հայաստանը այս ժամանակահատվածում պետք է բարձրացնի նաև Նախիջևանից Թուրքիայի զորքերի հանելու հարցը. «հենց այս գիշեր պիտի խփել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նա պետք է բավարարի մեր ժողովրդի ինքորոշման իրավունքը և հարգի մեր սահմանների անվտանգությունը»:
Մանրամասները` տեսանյութում