Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Վազող տողեր

Փողոցով եկածը փողոցով էլ կգնա. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում մեր կողմից առաջ քաշած «Հայաստան՝ առանց Նիկոլի» եւ «Հայաստան՝ Նիկոլից հետո» թեզերը, որոնց նա փորձել է հակազդել օրերս իր հեղինակած մի խմբագրականով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում մեր կողմից առաջ քաշած «Հայաստան՝ առանց Նիկոլի» եւ «Հայաստան՝ Նիկոլից հետո» թեզերը, որոնց նա փորձել է հակազդել օրերս իր հեղինակած մի խմբագրականով:

Առհասարակ, գործող իշխանությունները լավ են հասկանում, որ հանրության շրջանում խորացող հիասթափությունը, ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները ստեղծում են ներքին լարվածության այնպիսի մի պաշար, որը ցանկացած պատրվակով կարող է վերածվել քաղաքական գործընթացների կասկադային մեխանիզմի՝ արդյունքում ապահովելով “Հայաստան առանց Նիկոլի” նպատակի իրականացումը: Հանրային դժգոհության պոտենցիալ էներգիան պատեհ կատալիզատորի ներգործությամբ կարող է փոխակերպվել քաղաքական զարգացումների կինետիկ էներգիայի:

Այս իրականության ֆոնին ընդդիմության ակտիվացումը բոլոր ճակատներով՝ այդ թվում՝ Հանրապետականի ինստիտուցիոնալ, մարդկային եւ միջազգային ռեսուրսի մոբիլիզացմամբ, չի կարող չանհանգստատցնել Փաշինյանին:

Նրա պատկերացրած ժողովրդավարության բանաձեւումը, որի շրջանակներում մենք իբր տեղ ու շանս չունենք, իրականում ներքին հակասությունների եւ երեսպաշտության հերթական դրսեւրումն էր:

Հիշեցնեմ իրեն, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչվել էին թե երկրի ներսում (այդ թվում՝ անձամբ Նիկոլի կողմից), թե արտերկրում: Սակայն դա չխանգարեց Փաշինյանին մանիպուլյատիվ եւ կեղծարար պոպուլիստական տեխնոլոգիաներով իրականցնել պետական հեղաշրջում՝ մի քանի էտապներով. գործադիր իշխանության զավթում հակասահմանարդրական ճանապարհով, օրենսդիր իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով, դատական իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով:

Ուստի տոտալ իշխանազավթման եղենակով այսօր վարչապետական աթոռին թառած Փաշինյանը որեւէ բարոյական կամ քաղաքագիտական իրավունք չունի խոսելու իրական ժողովրդավարության մասին: Երկրի կառավարումը մեկ դերասանի թատրոնի վերածած, պետական ինստիտուտները էռոզիայի ենթարկող, մասնագիտական պատահականություններին պաշտոնների նշանակող, արտաքին ազդեցության տարաբնույթ գործակալների առջեւ հայկական պետականության դարպասները լլայն բացած Փաշինյանն այլեւս ի վիճակի չէ իշխանությունը պահել բացառապես 2018 թվականի ապրիլյան իշխանազվաթման էյֆորիայի շնորհիվ:

Ժողովրդավարության մասին իր պատկերացումները խորությամբ հասկանալու համար կարող ենք հիշել նաեւ վերջին խորհրդարանական խայտառակ ընտրությունները, որոնց միակ նպատակը Հանրապետականին ԱԺ չթողնելն էր:

Հաճախ եմ ասել եւ հիմա կրկնում եմ՝ Հայաստանում գալիք իշխանափոխությունից հետո ջրի երես են դուրս գալու այն բազմաթիվ պատմությունները, թե ինչ ջանքեր էր գործադրում Նիկոլը, ինչ հրահանգներ էր իջեցնում նա պետական ապարատին, ինչպիսի ճնշումներ էին գործադրվում մարդկանաց վրա, որպեսզի նա ստանա իր սրտի ուզած հլու-հնազանդ ԱԺ-ն:

Ժողովրդավարոթյան դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետեւյալ հարցին՝ 2018-ի դեկտեմբերին ու՞ր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները:

Իսկ մինչ հանրությունը մի օր կիմանա այս եւ Նիկոլի իշխանազավթման անատոմիային վերաբերող այլ բազմաթիվ հարցերի պատաասխանները, արձանագրենք, որ Փաշինյանի իշխանությունը երկրում վաղուց ոչ թե լեգիտիմ կառավարում է իրակացնում, այլ իրեն սրընթաց ապալեգիտիմացնող պառազիտություն: Ուստի ճիճվաթափությունը անխուսափելի է:

Եվ ամենակարեւորը:

Այդ ո՞նց է լինում, որ 2017 թվականի լեգիտիմ ընտրություններից մի քանի ամիս անց Նիկոլին կարելի էր կեղծ օրակարգով մադրկանց փողոց հանել, իրականացնել իշխանազավթում, կոչել դա "ոչ բռնի թավշյա հեղափոխություն" ու ինքնահռչակվել որպես "ժողովրդավարության բաստիոն", իսկ հիմա, երբ ընդդիմությունը մարդկանց իրական դժգոհությունները եւ հիասթափությունը փողոցներում արտահայտելու մարտավարությունը չի բացառում, Փաշինյանն այն նախապես փորձում է պիտակավորել, որպես "հակաժողովրդավարական":

Այդ երբվանի՞ց է ինքը դարձել ժողովրդավարության ալֆան եւ օմեգան, որ հանդգնի մեզ ու հասարակությանը ժողովրդավարության դասեր տալ:

Փողոցով եկածը փողոցով էլ կգնա»։