Էրդողանը պատասխանել է Պուտինի հնչեցրած անձնական վիրավորանքին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ներկա գտնվելով թուրք գործարարների գլխավոր ասամբլեայում, պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իր ընտանիքին ուղղված մեղադրանքներին:
«Ընտանիքին այս գործին խառնելը բարոյական շատ նուրբ կետ է, որ նախկինում թույլ են տվել նաև Իրանի իշխանությունները: Ես զանգեցի խոսեցի Իրանի իշխանությունների հետ և շեշտեցի, որ նրանք իբրև Իրանի իշխանություններ, շատ թանկ են վճարելու դրա համար: Ընդամենը 10 օր հետո այդ վիրավորական հայտարարությունը հանված էր բոլոր կայքերից», -հայտարարել է Էրդողանը:
Նա հիշեցրել է նաև, որ իրենք ևս պայքարում են ահաբեկչության դեմ, և իրենց գլխավոր նպատակը Սիրիան ահաբեկիչներից ազատելն է, պահպանել նրա տարածքային ամբողջականությունը և վերադարձնել սիրիացի գաղթականներին իրենց հայրենիք:
«Բոլորին հայտնի է, որ Թուրքիան նավթ է գնում,Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից, Իրաքից, Ալժիրից և երբեմն Նիգերիայից»,- հայտարարել է Էրդողանը` անդրադառնալով նաև ԻՊ-ից նավթի գնման մեղադրանքներին: