Հայտնի է, թե ինչ թեմաներ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպման ժամանակ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն իրենց առաջիկա հանդիպմանը կքննարկեն առևտրատնտեսական հարցերի մի ամբողջ շարք:
Այս մասին TACC-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ փորձագետների ու տարբեր գերատեսչությունների մակարդակով արդիական հարցերի շուրջ համագործակցությունը չի դադարում: Պեսկովն ընդգծել է, որ կքննարկվեն բելառուսական պարտքերը, ինտեգրման ճանապարհային քարտեզը, Բելառուսին մատակարարվող էներգետիկ ռեսուրսների գները, համատեղ ինտեգրման և այլն հարցեր։ Պեսկովը հավելել է, որ հաջորդ հանդիպմանը կքննարկի նաև Ռուսաստանին Բելառուսի պետական պարտքի վերաֆինանսավորման թեման։
Ընդգծենք, որ Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը կկայանա Մոսկվայում՝ առաջիկա օրերին։