Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Քաղաքականություն

Որեւէ կազմակերպություն չի կարող սպառնալ ՀՀ քաղաքացուն. ԼՀԿ պատգամավորների նախազգուշացումը` «Լիդիան Արմենիային»

ՀՀ Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ (խնդրում ենք տարածել)

«Լիդիա Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Ամուլսարում խրախուսել են ինչ-որ ապօրինություններ։ Հաղորդագրությանը կցված է եղել նաև սեպտեմբերի 6-ին Ամուլսարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի հանդիպման տեսանյութը՝ Ամուլսարի պաշտպանների հետ երկու դիրքում։

Նշենք, որ ՀՀ պատգամավորները երդվել են հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները։

Հավելենք, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Հաստատենք, որ պատգամավորները կոչված են պաշտպանելու ՀՀ քաղաքացու շահը և օրենքի գերակայությունը ՀՀ-ում։

Որևէ կազմակերպություն չի կարող սպառնալ ՀՀ քաղաքացուն՝ պաշտպանելու իր կենսական շահերը, պայքարելու իր կյանքի և անվտանգության հնարավոր սպառնալիքի դեմ։

Որևէ կազմակերպություն չի կարող ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել ՀՀ Ոստիկանության նկատմամբ։

Որևէ կազմակերպություն չի կարող շահագործել ՀՀ ազգային հարստությունը՝ հաշվի չառնելով դրա բացառիկ սեփականատիրոջ՝ պետության և դրա իշխանությունը կրող ժողովրդի ցանկության հետ։

Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է իր շահերը պաշտպանել միայն օրենքին համապատասխան՝ հարգելով այլոց իրավունքներն ու ազատությունները։

Արձանագրելով վերոգրյալը՝ որպես ժողովրդի վստահության առաջնային մանդատը կրող ներկայացուցիչներ, հորդորում ենք «Լիդիան Արմենիա» ընկերությանը զերծ մնալ ՀՀ պատգամավորների աշխատանքը խեղաթյուրելու, վարկաբեկելու և դրանով խոչընդոտելու փորձերից։ Ընկերության կողմից ընտրված ստի, կեղծիքի և զրպարտության գործիքակազմը չի նպաստելու դրության բարելավմանը։

Հ․Գ Առաջնորդվելով մեր խղճի, Հայաստանի ազգային երկարաժամկետ անվտանգության պաշտպանության և ոչ կարճաժամկետ օգուտների համոզմունքով, հայտնում ենք, որ Ամուլսարը մնալու է սար։

Հարգանքով՝

ՀՀ Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան
խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան,

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և
հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան

»