Հաստատվել է կորոնավիրուսի վարկման 108, մահվան 4 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 108 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44953 դեպքի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 221041, վերջին մեկ օրում` 1864 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3182 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 367-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 40592 անձ` վերջին մեկ օրում 471 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 903 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է: