Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». Մի գիշերվա մեջ կարող ենք երեկվա հերոսից կերտել դավաճան` «հերոսացնելով» Փաշինյանին աստվածացնողներին

«Փաստ» թերթը գրում է.

«Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ հանդիպումը կանցկացնի՝ ընդունելով Էստոնիայի հավաքականին: Նախորդ խաղի անդեմ, անբովանդակ խաղից ու պարտությունից առավել վերջին օրերի գլխավոր թեման մեր թիմի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական չգալն է:

Պատճառների մասին դեռ երկար կխոսվի, գուցե Հենրիխն ինքը մի օր առավել մանրամասն ներկայացնի ամեն ինչ:


Դեռ հարկ կլինի անդրադառնալ, թե ինչու դիվանագիտական անձնագիրը վերցրեցին Հենրիխի ձեռքից, թե ինչու վիրավորեցին նրա մայրիկին, թե ինչ հետեւանքներ կունենար նրա՝ կարանտինային այս օրերին Հայաստան գալն ու Իտալիա վերադառնալը:

Սակայն հանրության որոշակի շերտերի արձագանքը, ընդ որում՝ մեծամասամբ որոշակի շրջանակների կողմից ուղղորդված, ցույց են տալիս մեր իրականության, մեր հասարակության առանձին հատվածների պահվածքի ու մտահորիզոնի փաստացի դրվածքը:

Այսպես մենք մի գիշերվա մեջ կարող ենք երեկվա հերոսից կերտել դավաճան ու հակառակը: Տարիներ շարունակ ինչ-ինչ պատճառաբանություններով հավաքականի հրավերը մերժողները այսօր հերոսներ են, քանզի, ի վերջո, ֆուտբոլի համար արդեն պատկառելի տարիքում, կարիերայի ավարտին համաձայնել են գալ հավաքական, իսկ երկրի պատիվը տարիներ շարունակ բարձր պահողը, հավաքականի նվիրյալ ավագը, որը գոնե անկախությունից հետո միանշանակ լավագույն հայ ֆուտբոլիստն է, կարող է պիտակավորվել ամեն մի անարժանի կողմից:

Սա վերջին ավելի քան երկու տարվա մեր իրականության փաստացի արտացոլումն է, երբ վաստակ ու պատիվ ունեցողներին կարելի է «ոտնատակ» տալ՝ ընդամենը մեկի քմահաճույքով կամ ցանկությամբ, երբ նույնիսկ Արցախյան ազատամարտը կարող է ստվերվել՝ հավասար կամ ավելի վեր դասելով իշխանափոխությունը, երբ իշխանությունների «թանին թթու» ասող մտավորականներին կարելի է պախարակել, անարգանքի սյունին գամել՝ «հերոսացնելով» Նիկոլ Փաշինյանին աստվածացնողներին:

Սա բումերանգ է, ու մի օր շրջվելու է հենց նման դրսեւորումներ հրահրողների դեմ: Ուրացման ճանապարհը տանելու է փակուղի, մեր հասարակությունն այդպիսին չի եղել, եկեք այդպիսին չդարձնենք:

Հ.Գ.-Մեր տղաներին հաղթանակներ մաղթենք՝ Հենրիխի հետ, թե առանց նրա: Ինչպիսի խաղ էլ խաղան, բոլորս միշտ նրանց կողքին պիտի լինենք»: