Հայաստանը 76-րդն է համացանցի որակի համաշխարհային վարկանիշային աղյուսակում
Mesuaring the Information Society-ն ներկայացրել է տարբեր երկրներում համացանցի որակին վերաբերող հերթական զեկույցը, որը տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Ըստ տեղեկատվության՝ համացանցի որակը գնահատվել է 10 բալանոց սանդղակով: Մասնագետները հաշվի են առել ինտերնետ ծառայությունների արագությունը, մատչելիությունը, արժեքը, համացանցից օգտվելու համար նախատեսված համապատասխան սարքերի տարածվածությունը և մի շարք այլ կարևոր գործոններ:
Առաջատարը Հարավային Կորեան է` 8.93 միավորով: Այս երկրին հաջորդում են Դանիան և Իսլանդիան` 8.88 և, համապատասխանաբար, 8.86 միավորներով:
Վարկանիշային աղյուսակի վերջին 3 հորիզոնականները զբաղեցնում են Եթովպիան` 1.45 միավորով, Էրիթրեան`1.22 միավորով, և Չադը` 1.17 միավորով:
Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառվել է 167 երկիր, որոնց թվում Հայաստանը 5.35 միավորով զբաղեցրել է 76-րդ հորիզոնականը:
Ադրբեջանը (5.79 միավոր), Թուրքիան (5.58 միավոր), Վրաստանը (5.25 միավոր) և Իրանը (4.79 միավոր) համապատասխանաբար զբաղեցրել են 45-րդ, 67-րդ, 69-րդ, 78-րդ և 91-րդ հորիզոնականները:
Վերջին անգամ Mesuaring the Information Society-ն այսպիսի զեկույց ներկայացրել էր 2010թ-ին: Այդ տարվա համեմատ Հայաստանը 2 կետով բարելավել է դիրքերը: