«ԻՊ-ը ռուսի է գլխատել». Ռամզան Կադիրով
ԻՊ ահաբեկիչները Սիրիայի տարածքում գլխատել են Ռուսաստանի քաղաքացու: Այդ լուրը պաշտոնապես հաստատել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը:
«Նա ազգությամբ չեչեն է: Նրա գլուխը կտրել են: Կան ապացուցված փաստեր»,-Կադիրովի խոսքերը մեջբերել է РИА Новости-ն:
Կադիրովը չի հավատում, որ գլխատվածը լրտես է եղել: Նա համոզմունք է հայտնել, որ տղամարդուն զոհաբերել են:
«Ով սպանել է մեր ազգի ներկայացուցչին, նա իրավունք չունի ապրելու: Մենք նրան այն աշխարհ կուղարկենք»,-խոսքն ավարտել է չեչեն առաջնորդը:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» զինյալները տեսանյութ էին հրապարակել, որը պատմում էր «ռուսական լրտեսի» մահապատժի մասին: Լուրը զետեղված է NBC հեռուստաալիքի կայքէջում: Ըստ տեղեկատվության աղբյուրի՝ զինյալը, որը գլխատել է պատանդին, ռուսերեն բառեր է օգտագործել: